1. Մի՛ կերակրեք երեխային, երբ նա հեռուստացույց է դիտում:
Հիացած լինելով շարժվող պատկերներով՝ նա ուտում է ամեն տեսակի կերակուր: Այդ սովորությունը հետագայում առաջ է բերում մարսողական խանգարումներ, հաճախ նաև՝ ճարպակալում:
2. Թույլ մի՛ տվեք, որ փոքրիկները դիտեն սարսափեցնող հաղորդումներ:
Այդ հաղորդումները ազդում են երեխայի հոգեբանության վրա, առաջացնում ագրեսիա:
3. Սովորեցրե՛ք չվախենալ սխալներից:
Հաճա՛խ խոսեք սխալվելու, պարտվելու մասին: Հաճախակի հնդիպող խնդիրներից մեկն է, երբ երեխան վախենում է պարտվելուց կամ սխալվելուց: Այս դեպքում երեխան կարող է արտահայտել տարբեր վարքային դրսևորումներ՝ ագրեսիվ վարք, կամակորություն և այլն:
4. Երեխային ինչ-որ բան բացատրելիս կամ ուղղակի զրուցելիս նստեք, այնպես, որ ձեր հայացքները բախվեն և լինեն մեկ հարթության վրա:
5. ՙՙԽնդրում եմ՚՚ և ՙՙշնորհակալություն՚՚ բառերը բոլորի համար են, եթե սովորեցրել եք փոքրիկին ասել այս բառերը, ապա դուք նույնպես օգտագործեք դրանք երեխայի ներկայությամբ:
📍 Հասցե` ՀՀ, Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց 1Ա
📞 Մեր հեռախոսահամարն է +374 33 24 77 11
📩 Էլ.հասցե synapsedevelopmentcenter@gmail.com